Օշո《Որոշումը նշանավորում է մարդու ծնունդը》

Մարդը ծնվում է միայն այն ժամանակ, երբ դառնում է վճռական: Որոշումը նշանավորում է մարդու ծնունդը: Նրանք, ովքեր ապրում են անորոշության մեջ` դեռևս լիարժեք չեն: Իսկ անվճականության մեջ ապրում են միլիոնավոր մարդիկ, ովքեր չեն կարողանում որևէ որոշում կայացնել: Նրանք մշտապես ապավինում են ինչ-որ մեկին. ուրիշը պետք է որոշի նրանց փոխարեն:

Բայց դա ստրկություն է:

Այդպես վարվելով` նրանք անհնարին են դարձնում իրենց հոգու ծնունդը:

Որոշումը պետք է գա ներսից, քանի որ վճռականությունն իր հետ բերում է ամբողջականություն:

Հիշե՛ք` որոշում կայացնելը ձեզ անհատականություն է դարձնում: Որոշումներ ընդունելը հստակություն է բերում: Եթե ձեզ անհրաժեշտ է կարևոր որոշում ընդունել և, եթե այդ որոշումը վերաբերում է ձեր կյանքի կարևորագույն դեպքերին, ապա, իմացած եղեք, որ այդ ժամանակ էլ ծնվում է անհատականությունը:

Դուք ծնվում եք միայն այն ժամանակ, երբ ռիսկի եք գնում, միայն այն դեպքում, երբ քաջություն եք դրսևորում: Ամեն անգամ, երբ դուք որոշում եք կայացնում, հիշե՛ք` եթե արդեն նման որոշում ունեք, ապա պատրաստ եղեք նաև հետևել դրան. հակառակ դեպքում մի ընդունեք այդ որոշումը, որովհետև ընդունել որոշում և այդ որոշմանը չհետևելը շատ ավելի վտանգավոր է, քան պարզապես անվճռական լինելը:

Դուք կկորցնեք վստահությունը սեփական էության հանդեպ:

Դուք կդառնաք անվստահելի:

Սակայն որոշում կայացնելուց հետո համարեք, որ դուք արդեն պարտավորություններ էլ ունեք: Հետագայում ինչ էլ որ պատահի, դուք պարտավոր եք դա անել: Հետևեք դրան ամբողջ սրտով, կենտրոնացեք այն աստիճան, որպեսզի ետ չդառնաք: Եվ, եթե կարողանաք դա անել, դուք կզգաք, որ հստակություն է գալիս, որ մառախուղը ցրվում է, ինչ-որ բան բյուրեղանում է, կենտրոնանում է ձեր մեջ:

Որոշումներ կայացնելու ունակությունը վիթխարի նշանակություն և կարևոր իմաստ ունի: Օշո

Վերլուծություն

Մարդը ծնվում է միայն այն ժամանակ, երբ դառնում է վճռական։ Միայն այն ժամանակ, երբ ռիսկի է դիմում, միայն այն դեպքում, երբ քաջություն է դրսևորում։Այսինքն, երբ որշում է կայացնում, ապա պետք է նաև հետևի դրան, որպեսզի չկորցնի վստահությունը սեփական էության հանդեպ։ Որոշումներ կայացնելու ունակությունը մեծ նշանակություն ունի, ինքնավստահություն է տալիս մարդուն։

Ծննդյան շրջանակ

Այսօր երեխաների հետ պատրաստեցինք ծննդյան շրջանակ, օգտագործելով տարբեր բնական նյութեր՝ քարեր խխունջներ, փայտե փոքրիկ ձողեր, ծղոտե թելեր և ձավարեղեն։ Աշխատանքը ավարտելուց հետո հաճույքով նկարվեցինք։

Հարիսա

Հարիսան հնում համարվել է ծիսական և տոնական կերակուր։Կճուճի մեջ թոնրում ողջ գիշեր եփելուց հետո կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան։ Ծնողների և երեխաների հետ համտեսեցինք հարիսան։ Տիկին Մարետայի հարիսան շատ համեղ էր, և միավորեց մեզ մի սեղանի շուրջ։

Լավաշթխիկ

Սաների և երեխաների հետ այցելեցինք Ագարակ։ Ճանապարհին սաների հետ երգեցինք խաղացինք մինչև հասանք ագարակ։ Թոնիրը վառելուց հետո ներկայացրեցինք իսկական լավաշթխիկի ծեսը։Ծնողները և երեխաները համտեսեցին լավաշը։ Ես ևս մասնակցեցի գունդը բացելու արարողությանը։ Հետո կերակրեցինք ձիերին։ Վերադառնալով խումբ պատրաստվցինք քնի ծեսին։

Բատիկ մարզական շապիկներ

Արևելքի սաների և ծնողների հետ միասին ստացանք ինքնաշեն մարզական շապիկներ դաջելու տեխնիկայով։ Ծնողները և երեխաները մեծ ոգևորվածությամբ մասնակցեցին նախագծին։Բոլորս մեծ բավականություն ստացանք մեր աշխատանքից իսկ երեխաները սիրով կկրեն մարզական հագուստը…

Ձկները ծովում

Խմբակային աշխատանք տարբեր բնական նյութերով։

Երեխաները աշխատեցին տարբեր նյութերով։Գունավոր թղթերից ստացան ձկներ, թելերի օգնությամբ պատկերեցին ծովի ալիքներ և ջրիմուռներ, օգտագործեցին նաև քարեր։ Աշխատեցին մկրատով և սոսնձով…