
Այսօր երեխաների հետ պատրաստեցինք տոնական բացիկ Ձմեռ պապիկի տեսքով։

Այսօր երեխաների հետ պատրաստեցինք տոնական բացիկ Ձմեռ պապիկի տեսքով։

Երկուշաբթի դեկտեմբերի 16
Նախաճաշ՝ միրգ`խնձոր, բանան , պանիր, հաց ,ձու, կարագ․
Ճաշ՝ գազար ,հավով վերմիշիլով ապուր ,հաց, պանիր․
Հետճաշիկ՝ աղցան ,կարտոֆիլի պյուրե ,հաց․․․
Երեքշաբթի՝ դեկտեմբերի 17
Նախաճաշ՝ Միրգ՝ նարինջ, , թխվածքաբլիթ զեբր ,հաց, պանիր, թեյ․
Ճաշ՝ կաղամբ, մսով -ոսպով ապուր ,հաց, պանիր․
Հետճաշիկ՝ մածուն, թթվասեր ,հաց ,վերմիշիլով փլավ ․․․
Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 18
Նախաճաշ՝ միրգ՝ խնձոր, հաց, պանիր, հալվա,կաթնով․
Ճաշ՝ շոկոլադ ,մսով բորշ ,հաց, թթվասեր․
Հետճաշիկ՝ մածուն ,բիսկվիթ ,հաց,պանիր․․․
Հինգշաբթի՝ դեկտեմբերի 19
Նախաճաշ՝ միրգ՝ բանան, մանդարին ,կաթնաշոռ, թթվասեր ,պանիր,հաց, թեյ․
Ճաշ՝ գազա ր ,մսով կարտոֆիլով ապուր ,հաց, պանիր․
Հետճաշիկ՝ թթվասեր , մածուն ,հնդկաձավարով փլավ,հաց․․․
Ուրբաթ՝ դեկտեմբերի 20
Նախաճաշ՝ միրգ` խնձոր, բանան ,բրնձով շիլա ,հաց, պանիր․
Ճաշ՝ վերմիշիլով փլավ ,հավի կրծքամսով խճողակ, հաց, մածուն․
Հետճաշիկ՝ պանիր, հաց ,կոմպոտ, կաթնաշոռով գաթա ․․․


Երեխաների հետ ստվարաթղթե տուփից պատրաստեցինք տոնական տնակ և ներկեցինք գուաշով։

Այսօր մենք ծառի ճյուղերից ստացանք ինքնաշեն եղևնի։ Եռանկյունաձև սոսնձած փայտերի վրա երեխաների հետ փաթաթեցինք կանաչ թել ստացանք եղևնի, որը զարդարեցինք գունավոր կոճակներով։

«Դպրոցը Ամանորի բաց արվեստանոց» նախագիծ։ Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ
Անցկացման վայրը՝
Արևելյան դպրոց պարտեզ
Սկիզբը՝
Դեկտեմբերի 25, ժամը՝ 11:00-ին
Մասնակիցներ`
Արևելյան դպրոց-պարտեզի 2-4 տարեկաններ, ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:
Մուտքը`
Ամանորյա տոնախմբության ծրագիր`
Ժամը`11:00 հավաքվում ենք տոնական սրահում.
Ծնողական միասնական երգ . հնչում է Ամանորյա երգ`Ավետիս
Միասնական ընթերցանություն`Հ. Թումանյան «Առաջին ձյունը». (ծափերով և դոփերով)
Միասնական երգ`« Փաթ, փաթ, փաթիլներ»
Միասնական երգ`«Զար զընգը»(ծափերով և դոփերով)
Միասնական ընթերցանություն՝ (Աթաբեկ Խնկոյան) Ձմեռ պապի Արի՜, արի՜ Ձմեռ պապի, Սպիտա՛կ հագի, Սպիտա՛կ կապի։ Դաշտ ու անտառ, Գետ ու գետակ, Այս ամենը Ա՛ռ թևիդ տակ։ Սարում, ձորում Սուլի՛ր, երգի՛ր, Հեքիաթ ասա Հետաքրքիր։ Գցիր կամուրջ, Փռիր կարպետ, Այ անուրագ, Անձեռ վարպետ։
Դիմավորում ենք` Ձմեռ պապին.
Միասնական երգ`«Նորտարվա հանդես»
Ամանորյա մարզական խաղեր՝
Տոնական սրահից գնացքը ուղևորվում է`.մարմնամարզական սրահ:.« Այ քեզ, այ քեզ տոնածառ» երգի ներքո
Միասնակն գլուխկոնծիների շքերթ
Մարզագույք`Գնդականեր, օղակներ, ներքնակներ:
Աշխատանքի ընթացքը՝ Հագնում ենք մարզական և բարձր տրամադրությամբ մասնակցում Ամանորյա մարզատոնին:
Հյուրասիրությունը՝
Տոնախմբության պատասխանատու՝ Արևելյան դպրոց -պարտեզի նախակրթարան

9.12.2019=13.12.2019
Երկուշաբթի — Տոնական պատուհանները ՝ Արևելքի նախակրթարանում իսկական տոնական տրամադրություն է լիելու ,նկարելու ենք ձմռան հեքիաթ մեր պատուհանների վրա․․․
Երեքշաբթի- Ինքնաշեն տոնածառ՝ ծառի փոքրիկ ճյուղերից պատրաստելու ենք ինքնաշեն տոնածառի խաղալիքներ ․․․
Չորեքշաբթի- Փայտից եռանկյունին ՝Արևելքի տոնածառն ենք պատրաստելու ,զարդարելու ենք մեր սաների դիմանկարներով ․․․
հինգշաբթի_Տաքուկ տնակը՝ Ստվարաթղթից պատրաստելու ենք ամանորյա հեքիաթային տնակ․․․
Ուրբաթ-Բնականա-արհեստական բուխարին ՝պատրաստելու ենք ամենասիրուն բուխարին,որ հա նայես ու նայես․․․
16.12.2019-20 .12.2019
Երկուշաբթի -Ամանորյա երգուսուցում՝ « Փաթ, փաթ, փաթիլներ» , «Զար զընգը»(ծափերով և դոփերով) , «Նորտարվա հանդես» , « Այ քեզ, այ քեզ տոնածառ» և պատրաստելու ենք տոնական մոմակլներ․․․
Երեքշաբթի-փաթիլներ ՝Պլասմասե շշերից ստանալու ենք փաթիլներ և ներկելու ենք
Չորեքշաբթի-Այլընտրանքային չարախափաններ՝ պատրաստում ենք չարխափաններ ընկույզներով ․․․
Հինգշաբթի_ինքնաշեն տոնածառի խաղալիքներ՝ բժշկական փայտիկի, թելերի, ուլունքների օգնությամբ պատրաստել տոնածառի խաղալիք։
ՈՒրբաթ- Ամանորյա մարզական խաղեր ՝
Ամանորյա ծեսի նախապատրաստական աշխատանքներ՝ 23.12-24.12
Դեկտեմբերի 23-ին պատրաստելու ենք — ավանդական հայկական պասուց տոլմա ․․
Դեկտեմբերի 24-ին պատրաստելու ենք- փոխինդ և տարեգաթա ․․
Մեզ հետ են լինելու Արևելքի նախակրթարանի «ծնողական ակումբը»
Դեկտեմբերի 16-20`Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստումներ․․․


Այսօր սաների հետ ներկեցինք նախօրոք եզրագծած ատամիկներ։ Գույների ընտրության հարցում երեխաները ազատ էին։ Նկարում էին իրենց նախընտրած գույներով,օգտվելով վրձնով նկարելու տեխնիկայից։

Ատամհատիկի ծեսին ընդառաջ պատրաստում ենք թղթե ատամիկներ։Գունավոր թղթից պատրաստում ենք ատամիկներ և փակցնում ենք թղթի վրա, որտեղ գրել ենք որևէ մասնագիտություն։ Երեխաները ընտրելով որևէ մեկը, պարզում են, թե ինչ են դառնալու։



Այսօր մեր երեխաները կտրատեցին տարբեր չափի ատամիկներ։Պատրաստեցին ինքնաշեն խոզանակ և սովորեցին ճիշտ օգտվելով խոզանակից մաքրել ատամները։
Մարդը ծնվում է միայն այն ժամանակ, երբ դառնում է վճռական: Որոշումը նշանավորում է մարդու ծնունդը: Նրանք, ովքեր ապրում են անորոշության մեջ` դեռևս լիարժեք չեն: Իսկ անվճականության մեջ ապրում են միլիոնավոր մարդիկ, ովքեր չեն կարողանում որևէ որոշում կայացնել: Նրանք մշտապես ապավինում են ինչ-որ մեկին. ուրիշը պետք է որոշի նրանց փոխարեն:
Բայց դա ստրկություն է:
Այդպես վարվելով` նրանք անհնարին են դարձնում իրենց հոգու ծնունդը:
Որոշումը պետք է գա ներսից, քանի որ վճռականությունն իր հետ բերում է ամբողջականություն:
Հիշե՛ք` որոշում կայացնելը ձեզ անհատականություն է դարձնում: Որոշումներ ընդունելը հստակություն է բերում: Եթե ձեզ անհրաժեշտ է կարևոր որոշում ընդունել և, եթե այդ որոշումը վերաբերում է ձեր կյանքի կարևորագույն դեպքերին, ապա, իմացած եղեք, որ այդ ժամանակ էլ ծնվում է անհատականությունը:
Դուք ծնվում եք միայն այն ժամանակ, երբ ռիսկի եք գնում, միայն այն դեպքում, երբ քաջություն եք դրսևորում: Ամեն անգամ, երբ դուք որոշում եք կայացնում, հիշե՛ք` եթե արդեն նման որոշում ունեք, ապա պատրաստ եղեք նաև հետևել դրան. հակառակ դեպքում մի ընդունեք այդ որոշումը, որովհետև ընդունել որոշում և այդ որոշմանը չհետևելը շատ ավելի վտանգավոր է, քան պարզապես անվճռական լինելը:
Դուք կկորցնեք վստահությունը սեփական էության հանդեպ:
Դուք կդառնաք անվստահելի:
Սակայն որոշում կայացնելուց հետո համարեք, որ դուք արդեն պարտավորություններ էլ ունեք: Հետագայում ինչ էլ որ պատահի, դուք պարտավոր եք դա անել: Հետևեք դրան ամբողջ սրտով, կենտրոնացեք այն աստիճան, որպեսզի ետ չդառնաք: Եվ, եթե կարողանաք դա անել, դուք կզգաք, որ հստակություն է գալիս, որ մառախուղը ցրվում է, ինչ-որ բան բյուրեղանում է, կենտրոնանում է ձեր մեջ:
Որոշումներ կայացնելու ունակությունը վիթխարի նշանակություն և կարևոր իմաստ ունի: Օշո
Վերլուծություն
Մարդը ծնվում է միայն այն ժամանակ, երբ դառնում է վճռական։ Միայն այն ժամանակ, երբ ռիսկի է դիմում, միայն այն դեպքում, երբ քաջություն է դրսևորում։Այսինքն, երբ որշում է կայացնում, ապա պետք է նաև հետևի դրան, որպեսզի չկորցնի վստահությունը սեփական էության հանդեպ։ Որոշումներ կայացնելու ունակությունը մեծ նշանակություն ունի, ինքնավստահություն է տալիս մարդուն։