
Շնորհավոր ծննդյանդ տարեդարձը Անտուան ջան։ Մաղթում եմ քեզ առողջություն, անհոգ ուրախ մանկություն։

Շնորհավոր ծննդյանդ տարեդարձը Անտուան ջան։ Մաղթում եմ քեզ առողջություն, անհոգ ուրախ մանկություն։
Հովհաննես Թումանյանի <<Պոչատ աղվեսը>> հեքիաթը

Այսօր երեխաների հետ պատրաստեցինք ծննդյան շրջանակ, օգտագործելով տարբեր բնական նյութեր՝ քարեր խխունջներ, փայտե փոքրիկ ձողեր, ծղոտե թելեր և ձավարեղեն։ Աշխատանքը ավարտելուց հետո հաճույքով նկարվեցինք։


Հարիսան հնում համարվել է ծիսական և տոնական կերակուր։Կճուճի մեջ թոնրում ողջ գիշեր եփելուց հետո կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան։ Ծնողների և երեխաների հետ համտեսեցինք հարիսան։ Տիկին Մարետայի հարիսան շատ համեղ էր, և միավորեց մեզ մի սեղանի շուրջ։





Սաների և երեխաների հետ այցելեցինք Ագարակ։ Ճանապարհին սաների հետ երգեցինք խաղացինք մինչև հասանք ագարակ։ Թոնիրը վառելուց հետո ներկայացրեցինք իսկական լավաշթխիկի ծեսը։Ծնողները և երեխաները համտեսեցին լավաշը։ Ես ևս մասնակցեցի գունդը բացելու արարողությանը։ Հետո կերակրեցինք ձիերին։ Վերադառնալով խումբ պատրաստվցինք քնի ծեսին։
Արևելքի սաների և ծնողների հետ միասին ստացանք ինքնաշեն մարզական շապիկներ դաջելու տեխնիկայով։ Ծնողները և երեխաները մեծ ոգևորվածությամբ մասնակցեցին նախագծին։Բոլորս մեծ բավականություն ստացանք մեր աշխատանքից իսկ երեխաները սիրով կկրեն մարզական հագուստը…



Մարմնամարզությունը՝կոփում է երեխային մարզում խոշոր մկաները…


Խմբակային աշխատանք տարբեր բնական նյութերով։
Երեխաները աշխատեցին տարբեր նյութերով։Գունավոր թղթերից ստացան ձկներ, թելերի օգնությամբ պատկերեցին ծովի ալիքներ և ջրիմուռներ, օգտագործեցին նաև քարեր։ Աշխատեցին մկրատով և սոսնձով…




Պատուհանի վրա նկարեցինք նատյուրմորտ ապստրակտ ոճի մեջ։ Եզրագծած պատկերներից երեխաները ընտրեցին որոշ հատված և իրենց նա
խընտրած գույնով ներկեցին…
Երեխաների հետ պատրաստում ենք ծիսական գաթա…