Դաստիարակների շաբաթվա աշխատանքային նախագծեր, գործունեություններ․9.12.2019-20.12.2019

  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00Ռոդարիական ուրախմարմնամարզությանը միանում ենկոմիտասյան երգն ու պարը:Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
  • Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— ձմեռային- պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, զրույց, տուն ճանապարհել:

9.12.2019=13.12.2019

Երկուշաբթի — Տոնական պատուհանները ՝ Արևելքի նախակրթարանում իսկական տոնական տրամադրություն է լիելու ,նկարելու ենք ձմռան հեքիաթ մեր պատուհանների վրա․․․

Երեքշաբթի- Ինքնաշեն տոնածառ՝ ծառի փոքրիկ ճյուղերից պատրաստելու ենք ինքնաշեն տոնածառի խաղալիքներ ․․․

Չորեքշաբթի- Փայտից եռանկյունին ՝Արևելքի տոնածառն ենք պատրաստելու ,զարդարելու ենք մեր սաների դիմանկարներով ․․․
հինգշաբթի_Տաքուկ տնակը՝ Ստվարաթղթից պատրաստելու ենք ամանորյա հեքիաթային տնակ․․․

Ուրբաթ-Բնականա-արհեստական բուխարին ՝պատրաստելու ենք ամենասիրուն բուխարին,որ հա նայես ու նայես․․․

16.12.2019-20 .12.2019

Երկուշաբթի -Ամանորյա երգուսուցում՝ « Փաթ, փաթ, փաթիլներ» , «Զար զընգը»(ծափերով և դոփերով) , «Նորտարվա հանդես» , « Այ քեզ, այ քեզ տոնածառ»  և պատրաստելու ենք տոնական մոմակլներ․․․
Երեքշաբթի-փաթիլներ ՝Պլասմասե շշերից ստանալու ենք փաթիլներ և ներկելու ենք

Չորեքշաբթի-Այլընտրանքային չարախափաններ՝  պատրաստում ենք չարխափաններ ընկույզներով ․․․

Հինգշաբթի_ինքնաշեն տոնածառի խաղալիքներ՝ բժշկական փայտիկի, թելերի, ուլունքների օգնությամբ պատրաստել տոնածառի խաղալիք։

ՈՒրբաթ- Ամանորյա մարզական խաղեր ՝

  1. Մասնակիցները բաժանվում են երկու շարքի, նստում են իրար հետևից: Առաջինները գնդակն իրենց գլխի վրայից փոխանցում են հետևի կանգնածին և արագ տեղափոխվում շարքի վերջ: Հաղթում է առաջինը ավարտած շարքը:
  2. Մասնակիցները կանգնում են շրջանով՝ միմյանց ձեռքերը բռնած: Օղակը հերթով անցնում է շրջանի միջով՝ առանց մասնակցի ձեռքը բաց թողնելու: Պետք է մարմնով անցնել օղակի միջով այնպես, որ շրջանը չխախտվի: Պարտվում է նա, ով ձեռքը առաջինը բաց կթողնի, և դուրս է գալիս շրջանից․․․

Ամանորյա ծեսի նախապատրաստական աշխատանքներ՝  23.12-24.12

Դեկտեմբերի 23-ին պատրաստելու ենք —  ավանդական հայկական պասուց տոլմա ․․

Դեկտեմբերի 24-ին պատրաստելու ենք- փոխինդ և տարեգաթա ․․

Մեզ հետ են լինելու Արևելքի նախակրթարանի «ծնողական ակումբը»

Դեկտեմբերի 16-20`Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստումներ․․․

Թեք հարթակ

<<Թեք հարթակ>> ուսումնական նախագիծ

Օրը՝հոկտեմբեր

Վայրը՝<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր. Արևելյան դպրոց_պարտեզ

Հասցեն՝Երևան, Ա. Բաբաջանյան 47/1 ղեկավար՝Նառա Նիկողոսյան

Նախագիծ՝<<Թեք հարթակ>>

.Էսքիզը տեղափոխել թեք հարթակի վրա, կավիճով եզրագծել։

.Գույները խառնելով ստանալ մանուշակագույն, մոխրագույն գույներ։

.Ընդհանուր հարթակը ներկել մոխրագույն, ոտնահետքերը դեղին, շրջանները մանուշակագույն։

Նախապատրաստական փուլ

.Առաջին փուլ_էսքիզի պատկերում թղթի վրա

.Երկրորդ փուլ_գույների և ներկերի ընտրություն, գունավորում

.Երրորդ փուլ_Զարգացնող խաղի իրականացում

Նպատակը ևխնդիրները

.Ստեղծել զարգացնող խաղ,որը կզարգացնի երեխաների խոշոր մկաները և ֆիզիկական պատրաստվածությունը։

.Կարողանալ ցատկել զույգ վոտքով թեք հարթության վրա առաջ գնալով։

Անհրաժեշտ իրեր

թուղթ

կավիճ

վրձիներ

ներկեր

Մեդիագործիքներ

.հեռախոս բջջ.

Ակնկալվող արդյունքներ

.Երեխաները հաճույքով ցատկում էին թեք հարթակի վրայով, ջանալով շրջաններից դուրս չգալ

.Նրանց շատ դուր եկավ զարգացնող խաղը

Մասնակիցներ

.2_4 տարեկաններ

.դաստիարակներ (Անահիտ Հովհաննիսյան, Հասմիկ Հարությունյան)

Համակարգողներ՝2_4 տարեկաների՝ խնամքի և զարգացման խաղ։

Սերմնահավաք

նպատակը

. Զարգացնել երեխաների ինքնուրույն աշխատելու կարողությունը:

.Վարունգի, պղպեղի, լոլիկի սերմերը ուսումնասիրել, թե սերմերը ինչ գույն ունեն, որքան հեղուկ են պարունակում:

.Զարգացնել երեխաների մոտ ինքնուրույն ուսումնասիրելու, սերմերի մշակելու և բազմացման հմտություները:

Ընթացքը

.Պտուղների միջից հանել սերմերը, առանձնացնել, տեղափոխել թղթի վրա չորացնել:

.Ուսումնասիրել սերմերի տեսակները:

Արդյունքները

.Թիմային աշխատանքի կարողության ձեռքբերում:

Անհրաժեշտ իրերը

.միրգ

.բանջարեղեն

.թուղթ

.գդալ