Ծննդյան շրջանակ

Այսօր երեխաների հետ պատրաստեցինք ծննդյան շրջանակ, օգտագործելով տարբեր բնական նյութեր՝ քարեր խխունջներ, փայտե փոքրիկ ձողեր, ծղոտե թելեր և ձավարեղեն։ Աշխատանքը ավարտելուց հետո հաճույքով նկարվեցինք։

Հարիսա

Հարիսան հնում համարվել է ծիսական և տոնական կերակուր։Կճուճի մեջ թոնրում ողջ գիշեր եփելուց հետո կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան։ Ծնողների և երեխաների հետ համտեսեցինք հարիսան։ Տիկին Մարետայի հարիսան շատ համեղ էր, և միավորեց մեզ մի սեղանի շուրջ։

Կավագործներ

Խոնավ կավը բաժանում ենք 
մասերի և առանձին առանձին 
տրորում ձեռքի մեջ: Կավը 
հարկավոր է հունցել փափկեցնել:
Փոքրիկ մասերի բաժանել,երկու 
ափերի օգնությամբ գնդիկներ 
պատրաստել:Գնդիկներ իրար 
միացնելով խաղողի տեսք 
ստանալ:Պատրաստի խաղողները 
գունավորել գուաշով:
Անհրաժեշտ նյութերը- կավ, ջուր,
գուաշ,վրձին: