
«Դպրոցը Ամանորի բաց արվեստանոց» նախագիծ։ Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ
Անցկացման վայրը՝
Արևելյան դպրոց պարտեզ
Սկիզբը՝
Դեկտեմբերի 25, ժամը՝ 11:00-ին
Մասնակիցներ`
Արևելյան դպրոց-պարտեզի 2-4 տարեկաններ, ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:
Մուտքը`
- Դաստիարակներ-աղջիկներ`սպիտակ շապիկներով, սպիտակ զուգագուլպաներով, սպիտակ շրջազգեստ, Ձմեռ պապիկ մազակալներ
- Տղաներ`սպիտակ շապիկներով, ջինսե տաբատներ, Ձմեռ պապիկի տոնական գլխարկներ
- Ծնողներ`սպորտային -տոնական(կարմիր-սպիտակ), Ձմեռ պապիկի տոնական գլխարկներ:
Ամանորյա տոնախմբության ծրագիր`
Ժամը`11:00 հավաքվում ենք տոնական սրահում.
Ծնողական միասնական երգ . հնչում է Ամանորյա երգ`Ավետիս
Միասնական ընթերցանություն`Հ. Թումանյան «Առաջին ձյունը». (ծափերով և դոփերով)
Միասնական երգ`« Փաթ, փաթ, փաթիլներ»
Միասնական երգ`«Զար զընգը»(ծափերով և դոփերով)
Միասնական ընթերցանություն՝ (Աթաբեկ Խնկոյան) Ձմեռ պապի Արի՜, արի՜ Ձմեռ պապի, Սպիտա՛կ հագի, Սպիտա՛կ կապի։ Դաշտ ու անտառ, Գետ ու գետակ, Այս ամենը Ա՛ռ թևիդ տակ։ Սարում, ձորում Սուլի՛ր, երգի՛ր, Հեքիաթ ասա Հետաքրքիր։ Գցիր կամուրջ, Փռիր կարպետ, Այ անուրագ, Անձեռ վարպետ։
Դիմավորում ենք` Ձմեռ պապին.
Միասնական երգ`«Նորտարվա հանդես»
Ամանորյա մարզական խաղեր՝
Տոնական սրահից գնացքը ուղևորվում է`.մարմնամարզական սրահ:.« Այ քեզ, այ քեզ տոնածառ» երգի ներքո
- Մասնակիցները բաժանվում են երկու շարքի, նստում են իրար հետևից: Առաջինները գնդակն իրենց գլխի վրայից փոխանցում են հետևի կանգնածին և արագ տեղափոխվում շարքի վերջ: Հաղթում է առաջինը ավարտած շարքը:
- Մասնակիցները կանգնում են շրջանով՝ միմյանց ձեռքերը բռնած: Օղակը հերթով անցնում է շրջանի միջով՝ առանց մասնակցի ձեռքը բաց թողնելու: Պետք է մարմնով անցնել օղակի միջով այնպես, որ շրջանը չխախտվի: Պարտվում է նա, ով ձեռքը առաջինը բաց կթողնի, և դուրս է գալիս շրջանից
Միասնակն գլուխկոնծիների շքերթ
Մարզագույք`Գնդականեր, օղակներ, ներքնակներ:
Աշխատանքի ընթացքը՝ Հագնում ենք մարզական և բարձր տրամադրությամբ մասնակցում Ամանորյա մարզատոնին:
Հյուրասիրությունը՝
- Փոխինձ, հալվա, տարեգաթաներ, պասուց տոլմա… որոնք հետաքրքիր ձևավորված են.
- Ընկույզներից վզնոցներ յուրաքանչյուրից կախված է բառ-մաղթանք, բարեմաղթանք, շնորհավորանք, օրհնանք:
- Նվերների հանձնում և լուսանկարում խմբասենյակներում:
Տոնախմբության պատասխանատու՝ Արևելյան դպրոց -պարտեզի նախակրթարան