


Category Archives: Без рубрики
Արևելքի ծաղիկները
Երեխաները նկարեցին ծաղիկներ ,աշնանային խայտաբղետ գույներով:Շատ գույնզգույն ֆիլմ է ստացվել…
`Գիտելիքի օրը Արագածի բարձունքին
Սեպտեմբերի 1-ին մենք բարձրացանք Արագած լեռը:Ինձ համար բարձրանալը հեշտ էր , նույնիսկ օգնեցի ընկերներիս:Լեռան գագաթը պատված էր սուր քարերով և բարձրանալը չափազանց դժվար էր: Մենք ծածանեցինք եռագույն Արագածի գագաթին և մկրտվեցինք:Լեռան գագաթից իջանք հոգնած, բայց մեծ բավականություն ստացած:



Օգոստոսի 28
Կավով աշխատանքը իմ մասնագիտության մի ճյուղն է և ես մեծ ոգևորությամբ և հաճույքով աշխատեցի: Առաջադրանքն էր<<ինչի
տեսքով քեզ կպատկերացնես>>Ես ծեփեցի ծառ, որպես ընտանիքի խորհրդանիշ և նուռ, որպես կյանքի խորհրդանիշ:
Սկզբում վախենում էի մոտենալ ձիուն,բայց կամաց- կամաց մոտենալով նրա հետ զրուցելով սկսեցի շոյել, կարծում եմ նրան դուր եկավ:

Օգոստոսի 27
Ես սիրում եմ խնամել բույսերը, բայց այսօր սովորեցի ճիշտ տեղափոխել սենյակային բույսը մեկ ուրիշ ծաղկամանի մեջ:

Օգոստոս 26
Հայկական ազգային երգն ու պարը ավելի մտերմացրեցին մեզ, որը կատարեցինք Մարինե Մկրտչյանի հետ:

