Ատամհատիկի մասնագիտություններ

Ատամհատիկի ծեսին ընդառաջ պատրաստում ենք թղթե ատամիկներ։Գունավոր թղթից պատրաստում ենք ատամիկներ և փակցնում ենք թղթի վրա, որտեղ գրել ենք որևէ մասնագիտություն։ Երեխաները ընտրելով որևէ մեկը, պարզում են, թե ինչ են դառնալու։

Ինքնուրույնություն

Մարդ չի կարող ազատ լինել, եթե ինքնուրույն չէ: Դեռևս վաղ տարիքից երեխաներն ամեն ինչին ձեռք տալու և ձեռքերի միջոցով առարկաների հետ գործողություն կատարելու հակում ունեն: Երեխային չեմ ասում «մի՛ արա» կամ «չի կարելի»։ Իհարկե, երեխայի զբաղմունքի անվտանգությունը ամենակարևորն է. եթե վտանգ եմ տեսնում, կա՛մ օգնում եմ արագ, կա՛մ ուշադրությունը շեղում նրան հետաքրքրող այլ գործի:
Սաների ինքնուրույնության զարգացումն իրականացվում է ամենօրյա գործունեության միջոցով: Յուրաքանչյուր գործունեություն վերածվում է ծեսի: