Իմ մուտքը նախակրթարան

Կյանքի նոր փուլ։ Ես Անահիտ Մանվելի Հովհաննիսյանն եմ ծնվել եմ 1990թ-ին փետրվարի 19-ին: Սովորել եմ Խ.Ա.Հ.Պ մանկավարժական համալսարանը:Ունեմ մեկ աղջիկ: Դիմեցի Մխիթար սեբաստացի կրթահամալիր, անցնում եմ փորձաշրջան: Խմբով բարձրացանք Արագած լեռը, որտեղ ես մկրտվեցի: Արևելքի դասավանդողների․ հետ ես ու բալիկս մասնակցեցինք Արատեսին: Այցելեցինք Պ. Սևակի հայրական տունը հաղթահարեցինք բարձունքներ և իջևանեցինք շատ հետաքրքիր, խորհրդավոր մի վայրում: Դա նպաստեց, որ ես մտերմացա արևելքի իմ ավագ կոլեգաների հետ: Աշխատանքի ընթացքում մտերմացա նաև խմբի երեխաների հետ: Հետաքրքիր է նրանց հետ նոր նյութերով փորձարկումներ անել, բացահայտել նրանց ստեղծագործական աշխարհը: Ինձ դուր է գալիս նախակրթարանում աշխատել, որովհետև ես սիրում եմ երեխաներին և հաճույքով եմ փոխանցում այն գիտելիքը և հմտությունները, որը ձեռք եմ բերել սովորելու և աշխատելու ընթացքում: Ինձ դուր է գալիս այն ազատությունը, որը ունեն և երեխաները, և մանկավարժները: Ազատության մեջ կարող են ծնվել նոր ստեղծագործություններ և նոր մտքեր:

Մենթորական աշխատանք․դաստիարակի ինքնակրթություն

L’image contient peut-être : 6 personnes, personnes souriantes, personnes assises et enfant

1․Կարդալ և վերլուծել Ջանի Ռոդարիի «Սակալա պակալա» ստեղծագործությունը…

Դիտարկում ՝

Լավ մանկավարժը կարող է հասկանալ ցանկացած փոքրիկի լեզուն անգամ եթե նա պարզ հայերենով չի խոսում: Ամեն երեխա ունի իր յուրովի հեքիաթային աշխարհը հարկավոր է միայն ճիշտ մոտենալ այդ աշխարհին և դու կհասկանաս, թե այնտեղ ինչ կա:

2.Ինչո՞ւ էր ծերունին հասկանում երեխաների հորինած լեզուն…

Քանի որ երբ մարդիկ մեծանում են ,նորից դառնում են փոքրիկ։

3Ըստ ձեզ՝ ի՞նչ էին ասում տղաները․․․

Հորինում էին նորանոր խաղեր

4․Փոքր ժամանակ ձեզ հետ եղե՞լ է նմանատիպ դեպք, երբ դուք ինչ-որ բան անեք, բայց մեծը չհասկանա: Կպատմե՞ք այդ դեպքի մասին․․․

Ցավոք չէմ հիշում

 

 

 

 

 

 

 

Սակալա-պասկալա

Լավ մանկավարժը կարող է հասկանալ ցանկացած փոքրիկի լեզուն անգամ եթե նա պարզ հայերենով չի խոսում: Ամեն երեխա ունի իր յուրովի հեքիաթային աշխարհը հարկավոր է միայն ճիշտ մոտենալ այդ աշխարհին և դու կհասկանաս, թե այնտեղ ինչ կա:

Աշունը սեբաստացիների ձեոքերով

Երեխաները առավոտյան ծեսի ժամանակ հավաքեցին աշնանային գույնզգույն տերևներ: Հավաքած տերևներով պատրաստեցին խճանկար թղթի վրա: Բոլորը աշխատեցին մեծ ոգևորությամբ և խնամքով: