Դաստիարակների շաբաթվա աշխատանքային նախագծեր, գործունեություններ․9.12.2019-20.12.2019

  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00Ռոդարիական ուրախմարմնամարզությանը միանում ենկոմիտասյան երգն ու պարը:Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
  • Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— ձմեռային- պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, զրույց, տուն ճանապարհել:

9.12.2019=13.12.2019

Երկուշաբթի — Տոնական պատուհանները ՝ Արևելքի նախակրթարանում իսկական տոնական տրամադրություն է լիելու ,նկարելու ենք ձմռան հեքիաթ մեր պատուհանների վրա․․․

Երեքշաբթի- Ինքնաշեն տոնածառ՝ ծառի փոքրիկ ճյուղերից պատրաստելու ենք ինքնաշեն տոնածառի խաղալիքներ ․․․

Չորեքշաբթի- Փայտից եռանկյունին ՝Արևելքի տոնածառն ենք պատրաստելու ,զարդարելու ենք մեր սաների դիմանկարներով ․․․
հինգշաբթի_Տաքուկ տնակը՝ Ստվարաթղթից պատրաստելու ենք ամանորյա հեքիաթային տնակ․․․

Ուրբաթ-Բնականա-արհեստական բուխարին ՝պատրաստելու ենք ամենասիրուն բուխարին,որ հա նայես ու նայես․․․

16.12.2019-20 .12.2019

Երկուշաբթի -Ամանորյա երգուսուցում՝ « Փաթ, փաթ, փաթիլներ» , «Զար զընգը»(ծափերով և դոփերով) , «Նորտարվա հանդես» , « Այ քեզ, այ քեզ տոնածառ»  և պատրաստելու ենք տոնական մոմակլներ․․․
Երեքշաբթի-փաթիլներ ՝Պլասմասե շշերից ստանալու ենք փաթիլներ և ներկելու ենք

Չորեքշաբթի-Այլընտրանքային չարախափաններ՝  պատրաստում ենք չարխափաններ ընկույզներով ․․․

Հինգշաբթի_ինքնաշեն տոնածառի խաղալիքներ՝ բժշկական փայտիկի, թելերի, ուլունքների օգնությամբ պատրաստել տոնածառի խաղալիք։

ՈՒրբաթ- Ամանորյա մարզական խաղեր ՝

  1. Մասնակիցները բաժանվում են երկու շարքի, նստում են իրար հետևից: Առաջինները գնդակն իրենց գլխի վրայից փոխանցում են հետևի կանգնածին և արագ տեղափոխվում շարքի վերջ: Հաղթում է առաջինը ավարտած շարքը:
  2. Մասնակիցները կանգնում են շրջանով՝ միմյանց ձեռքերը բռնած: Օղակը հերթով անցնում է շրջանի միջով՝ առանց մասնակցի ձեռքը բաց թողնելու: Պետք է մարմնով անցնել օղակի միջով այնպես, որ շրջանը չխախտվի: Պարտվում է նա, ով ձեռքը առաջինը բաց կթողնի, և դուրս է գալիս շրջանից․․․

Ամանորյա ծեսի նախապատրաստական աշխատանքներ՝  23.12-24.12

Դեկտեմբերի 23-ին պատրաստելու ենք —  ավանդական հայկական պասուց տոլմա ․․

Դեկտեմբերի 24-ին պատրաստելու ենք- փոխինդ և տարեգաթա ․․

Մեզ հետ են լինելու Արևելքի նախակրթարանի «ծնողական ակումբը»

Դեկտեմբերի 16-20`Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստումներ․․․

Оставить комментарий