Օշո《Որոշումը նշանավորում է մարդու ծնունդը》

Մարդը ծնվում է միայն այն ժամանակ, երբ դառնում է վճռական: Որոշումը նշանավորում է մարդու ծնունդը: Նրանք, ովքեր ապրում են անորոշության մեջ` դեռևս լիարժեք չեն: Իսկ անվճականության մեջ ապրում են միլիոնավոր մարդիկ, ովքեր չեն կարողանում որևէ որոշում կայացնել: Նրանք մշտապես ապավինում են ինչ-որ մեկին. ուրիշը պետք է որոշի նրանց փոխարեն:

Բայց դա ստրկություն է:

Այդպես վարվելով` նրանք անհնարին են դարձնում իրենց հոգու ծնունդը:

Որոշումը պետք է գա ներսից, քանի որ վճռականությունն իր հետ բերում է ամբողջականություն:

Հիշե՛ք` որոշում կայացնելը ձեզ անհատականություն է դարձնում: Որոշումներ ընդունելը հստակություն է բերում: Եթե ձեզ անհրաժեշտ է կարևոր որոշում ընդունել և, եթե այդ որոշումը վերաբերում է ձեր կյանքի կարևորագույն դեպքերին, ապա, իմացած եղեք, որ այդ ժամանակ էլ ծնվում է անհատականությունը:

Դուք ծնվում եք միայն այն ժամանակ, երբ ռիսկի եք գնում, միայն այն դեպքում, երբ քաջություն եք դրսևորում: Ամեն անգամ, երբ դուք որոշում եք կայացնում, հիշե՛ք` եթե արդեն նման որոշում ունեք, ապա պատրաստ եղեք նաև հետևել դրան. հակառակ դեպքում մի ընդունեք այդ որոշումը, որովհետև ընդունել որոշում և այդ որոշմանը չհետևելը շատ ավելի վտանգավոր է, քան պարզապես անվճռական լինելը:

Դուք կկորցնեք վստահությունը սեփական էության հանդեպ:

Դուք կդառնաք անվստահելի:

Սակայն որոշում կայացնելուց հետո համարեք, որ դուք արդեն պարտավորություններ էլ ունեք: Հետագայում ինչ էլ որ պատահի, դուք պարտավոր եք դա անել: Հետևեք դրան ամբողջ սրտով, կենտրոնացեք այն աստիճան, որպեսզի ետ չդառնաք: Եվ, եթե կարողանաք դա անել, դուք կզգաք, որ հստակություն է գալիս, որ մառախուղը ցրվում է, ինչ-որ բան բյուրեղանում է, կենտրոնանում է ձեր մեջ:

Որոշումներ կայացնելու ունակությունը վիթխարի նշանակություն և կարևոր իմաստ ունի: Օշո

Վերլուծություն

Մարդը ծնվում է միայն այն ժամանակ, երբ դառնում է վճռական։ Միայն այն ժամանակ, երբ ռիսկի է դիմում, միայն այն դեպքում, երբ քաջություն է դրսևորում։Այսինքն, երբ որշում է կայացնում, ապա պետք է նաև հետևի դրան, որպեսզի չկորցնի վստահությունը սեփական էության հանդեպ։ Որոշումներ կայացնելու ունակությունը մեծ նշանակություն ունի, ինքնավստահություն է տալիս մարդուն։

Оставить комментарий