Իմ մուտքը նախակրթարան

Կյանքի նոր փուլ։ Ես Անահիտ Մանվելի Հովհաննիսյանն եմ ծնվել եմ 1990թ-ին փետրվարի 19-ին: Սովորել եմ Խ.Ա.Հ.Պ մանկավարժական համալսարանը:Ունեմ մեկ աղջիկ: Դիմեցի Մխիթար սեբաստացի կրթահամալիր, անցնում եմ փորձաշրջան: Խմբով բարձրացանք Արագած լեռը, որտեղ ես մկրտվեցի: Արևելքի դասավանդողների․ հետ ես ու բալիկս մասնակցեցինք Արատեսին: Այցելեցինք Պ. Սևակի հայրական տունը հաղթահարեցինք բարձունքներ և իջևանեցինք շատ հետաքրքիր, խորհրդավոր մի վայրում: Դա նպաստեց, որ ես մտերմացա արևելքի իմ ավագ կոլեգաների հետ: Աշխատանքի ընթացքում մտերմացա նաև խմբի երեխաների հետ: Հետաքրքիր է նրանց հետ նոր նյութերով փորձարկումներ անել, բացահայտել նրանց ստեղծագործական աշխարհը: Ինձ դուր է գալիս նախակրթարանում աշխատել, որովհետև ես սիրում եմ երեխաներին և հաճույքով եմ փոխանցում այն գիտելիքը և հմտությունները, որը ձեռք եմ բերել սովորելու և աշխատելու ընթացքում: Ինձ դուր է գալիս այն ազատությունը, որը ունեն և երեխաները, և մանկավարժները: Ազատության մեջ կարող են ծնվել նոր ստեղծագործություններ և նոր մտքեր:

Оставить комментарий